Հայտնի է` ով է փոխարինելու Լևոն Մնացականյանին. տեսանյութ

Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահն այսօր պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Այս մասին հայտնում է Ararat TV–ն։

Նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ հայտնել էր, որ պաշտոնից ազատվելու դիմում չի գրել։

Մնացականյանը 2012թ. հոկտեմբերի 11-ից 2015թ. հունիսի 15-ը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը: Նույն տարվա հունիսի 17-ին Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։

Կարեն Աբրահամյանը Պաշտպանության բանակի շտաբի պետ էր նշանակվել մեկ տարի առաջ, մինչ այդ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։