Ադրբեջանը զրկվեց «Ղարաբաղից». Եվրոպայի լիգայում ավարտվեց խմբային փուլը

«Արսենալը» Լոնդոնում առաջ անցավ ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբից 1։0 հաշվով և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ դուրս եկավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպայի լիգայի Е խմբի եզրափակիչ տուրում Լոնդոնի «Արսենալն» իր հարկի տակ խաղադաշտ դուրս եկավ պահուստային կազմով։

Հայ ֆուտբոլիստներն այլևս լեգիոներ չեն համարվի Ռուսաստանում

Կտրուկ գրոհների դուրս եկավ Ալեքսանդր Լյակազեթը, իսկ կիսապաշտպանությունում հանդես եկավ 2014 թվականի աշխարհի չեմպիոն Մեսութ Օզիլը, որը վերջին շրջանում դուրս էր մնացել հիմնական կազմից։ «Արսենալն» անցած խաղում արդեն լուծել էր հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, այդ պատճառով էլ այս անգամ թույլ տվեց հանգստանալ առաջնորդներին, այդ թվում Հենրիխ Մխիթարյանին։

17-րդ րոպեին Լյակազեթը գնդակը վարպետորեն ուղարկեց դարպասապահի ոտքի տակ։ Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսն անցավ «զինագործների» տարածքային առավելությամբ, բայց միջին տեմպով։

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց։ «Արսենալը» ճնշում էր գործադրում` ակտիվորեն մանևրումներ կատարելով ամբողջ ճակատով։ Հակառակորդի խաղացողները սկսեցին ավելի հաճախ սխալներ թույլ տալ սեփական դարպասների մոտ` խախտելով կանոնները տուգանայինի գծի մոտ։ Ավելի ուշ «Արսենալը» գնդակն ուղարկեց դարպաս, սակայն կողային մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։

«Ղարաբաղի» ֆուտբոլիստները չկարողացան ոչ մի գոլ խփել։ Նրանք 1 իրական հնարավորություն ունեին, բայց չկարողացավ օգտագործել այդ հնարավորությունը։ Ամենավերջում «Ղարաբաղի» բրազիլացի դարպասապահը նոկդաուն ստացավ, երբ դեմքով մոտ հեռավորությունից անդրադարձրեց ուժեղ հարվածը։

1-0 հաշիվն այդպես էլ չփոխվեց, իսկ Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։ Արդյունքում Եվրոպայի լիգայում Ադրբեջանը զրկվեց «Ղարաբաղից»` առանց Լոնդոնի «Արսենալի» հայ լեգիոների օգնության։