Երևան-Աբովյան ավտոճանապարհին մեքենա է շրջվել

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը. կա տուժած:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի- Sputnik. Առավոտյան ժամը 06:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Մեծ անիվ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԼԱԴԱ ՎԱԶ 2104» ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Գ., 1961 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել ձորակը, ինչի հետևանքով առաջացել գազի արտահոսք:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասախան օգնություն: