Վլադիմիր Պուտինը պատմել է Ելցինի առաջարկի մասին և կրկնօրինակել նրան

Ռուսաստանի նախագահը պատմել է, թե ինչպես է 90–ականների վերջին Ելցինն առաջարկել, որ նա ստանձնի նախագահի լիազորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է Բորիս Ելցինը 1999թ–ին առաջարկել զբաղեցնել իր տեղը։

Պուտինն այդ պատմությունը պատմել է այսօր Յարոսլավլում աշակերտների հետ բաց դասի ժամանակ։ Հանդիպումը կազմակերպվել է «ПроеКТОриЯ» համառուսական համաժողովի շրջանակում։

«Երբ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը կանչեց ինձ իր մոտ և ասաց. «Ուզում եմ ներկայացնել ձեր թեկնածությունը Պետդումայում, որպեսզի դուք դառնաք վարչապետ, իսկ հետո կառաջարկեմ ձեզ մասնակցել նախագահի ընտրություններին», ես ասացի. «Ոչ»։ Նա շատ զարմացավ. «Այդ ինչո՞ւ»։ Ես ասացի. «Ես պատրաստ չեմ, բայց արդեն մեծ տղա էի», – կատակել է նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինն առաջարկել էր Պուտինին առաջարկել էր ստանձնել նախագահի լիազորությունները 2000թ–ի Նոր տարուց առաջ։ 1999թ–ի դեկտեմբերի 31–ին Պուտինը դարձավ ՌԴ նախագահի պաշտոնակատար, 2000թ–ի մարտի 26–ին ընտրվեց նախագահ։