Վիկտորյա Լոպիրևան խոստովանել է, որ հղի է. նա ակնարկել է` ով է երեխայի հայրը. լուսանկար

Հայտնի մոդելն արդեն դժվարությամբ է թաքցնում «հղիության» փաստը, և նա որոշել է ներքնազգեստով ֆոտոշարք անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Այժմ արդեն վստահաբար կարելի է ասել, որ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ՖԻՖԱ–ի դեսպան, դերասանուհի և երգչուհի Վիկտորյա Լոպիրևան հղի է։

Նրա հղիության մասին լուրերը պտտվում էին աշնան սկզբից, բայց Լոպիրևան շարունակում էր սոցցանցերում լողազգեստով, ներքնազգեստով և մարմինը գրկող զգեստներով լուսանկարներ հրապարակելել, որոնցում չէին երևում կազմվածքի փոփոխությունները։

Սակայն մի քանի ժամ առաջ Լոպիրևան գեղեցիկ ներքնազգեստով լուսանկար է հրապարակել, որում ակնհայտ երևում է դերասանուհու մեծ փորը։

«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում երգչուհին մի փոքր պատմել է իր հոր երեխայի մասին։ Վիկտորյան ասել է, որ իր սրտի տիրակալը հեռու է շոու բիզնեսից։

«Սիրեցյալս շատ հոգատար է իմ նկատմամբ, հատկապես հիմա, երբ ես սպասում եմ մեր առաջնեկին։ Ամբողջ կյանքիս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել և հաճախ եմ պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պիտի լինի իսկական տղամարդը։ Ասում էի` ոգով ուժեղ, խելացի և մեծահոգի։ Հենց այդպիսի տղամարդու եմ հանդիպել», – ասել է նա։

Լոպիրևան նաև նշել է, որ իր կյանք է ներխուժել մի նոր զգացմունք», ինչի պատճառով էլ վերջ է դրել Նիկոլայ Բասկովի հետ հարաբերություններին։

Վիկտորյա Լոպիրևան խոստովանել է, որ հղի է. նա ակնարկել է` ով է երեխայի հայրը. լուսանկար