Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները Պենտագոնն անընդունելի է անվանել

Ամերիկյան անձնակազմը կարող է ռազմական գործողության անցկացման վայրին մոտ գտնվել։ Դա անհանգստացնում է ԱՄՆ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Սիրիայի հյուսիս–արևելքում կատարած ցանկացած միակողմանի գործողություն լուրջ անհանգստություն է առաջացնում ու անընդունելի է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը, փոխանցում է Reuters–ը։

Թուրքական բանակը Սիրիայի քրդերի դեմ գործողություններ կսկսի. Էրդողան

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ անձնակազմը կարող է անմիջական հարևանությամբ գտնվել` ցանկացած միակողմանի ռազմական գործողություն Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ անհանգստություն է առաջացնում։ Մենք նման գործողություններն անընդունելի ենք համարում», – ասել է Ռոբերտսոնը` կոչ անելով թուրքական կողմին խորհրդակցություն անցկացնել։

Հիշեցնենք` երեկ, դեկտեմբերի 12–ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան նոր գործողություն է պատրաստում սիրիական քրդերի ստորաբաժանումների դեմ, և այն կսկսվի առաջիկա օրերի ընթացքում։