Նիժնեկամսկի երեխաները պատասխանել են հումորին. Մարտիրոսյանն ու Գալուստյանը ևս տուժել են

Նիժնեկամսկի ՈւՀԱ–ի թիմը պատասխանել է թաթարական քաղաքում «վատ կյանքի մասին» կատակային երգին, որը կատարել է Սվետլակովի երգչախումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Նիժնեկամսկի բնակիչները պատասխանել են Սերգեյ Սվետլակովին, որը ծաղրել է հանգիստը քաղաքում` ուրախ երգ կատարելով։

Ռուսական ՍՏՍ հեռուստաալիքով հեռարձակվող «Փառք աստծո, եկար» հաղորդման եթերում դեկտեմբերի 1-ին հնչել է Նիժնեկամսկի մասին Սվետլակովի մանկական երգչախմբի հումորային երգը։ Երգում խոսվում էր նաև քաղաքում առկա ոչ բարենպաստ էկոլոգիական իրավիճակի մասին։ Ֆիլիպ Կիրկորովի «Իբիցա» երգի մոտիվներով գրված գործում Սվետլակովը պատմում է նաև, թե ինչպես կարելի է Իբիցայի փոխարեն «սրտի ուզածի պես հանգստանալ նավթաքիմիական ընկերության հետ»։

ՈւՀԱ–ի Նիժնեկամսկի թիմերից մեկը կիրակի խաղի ժամանակ երգ էր ներկայացրել ի պատասխան այս ստեղծագործության։ Պատանի տաղանդները չէին մոռացել նաև Սվետլակովի հայ ընկերների մասին։

«Մարտիրոսյանը մեզ եղևնի է բերում, իսկ Գալուստյանը գայլի զգեստով է... Յուրաքանչյուրը երեքական մեքենան ունեն, լավ ենք ապրում, ամեն ինչ հիանալի է։ Ետճաշին չակ–չակ ենք ուտում, ընթրիքին բեշբարմակ կլինի։ Սվետլակովին էչպոչմակի ենք հրավիրում Նիժնեկամսկ», – երգել են երեխաները։

Շոումենն իր հերթին Instagram–ի իր էջում տեղադրել էր Նիժնեկամսկի թիմի երգն ու խոստացել Նիժնեկամսկ այցելել։