Սարանսկում թոշակառուն դատարանի առաջ է կանգնել հայի պատճառով

Սարանսկից թոշակառու կինը իր բնակարանում երիտասարդ արտասահմանցու է գրանցել։ Գրանցումը կեղծ է եղել, և կնոջն այժմ քրեական գործ է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Սարանսկի մեծահասակ բնակչուհին իր բնակարանում երիտասարդ հայի է գրանցել։ Այս մասին հայտնում է Գազետա 13–ը։

Ինչպես պարզել են Մորդովիայի ՆԳՆ–ում, հոկտեմբերի 10-ին 63-ամյա կինն իր բնակարանում միգրացիոն հաշվառման է վերցրել 22-ամյա ՀՀ քաղաքացու։

Ընդ որում, ամբողջ այդ ընթացքում երիտասարդն այլ տեղ է բնակվել։

Տվյալ փաստով ստուգում է սկսվել։ Ստուգումից հետո, գործող օրենսդրության համաձայն, որոշում կկայացվի։