Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարաձգեցին

Պատժամիջոցները երկարաձգվել են ևս վեց ամսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպական միության խորհուրդը երկարաձգել է ՌԴ քաղաքացիների և կազմակերպությունների դեմ պատժամիջոցները։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Բրյուսելում դա բացատրել են Մինսկի համաձայնագրերի իրագործման «զրոյական արդյունքով»:

Պատժամիջոցների երկարաձգման մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։

​«ԵՄ-ն միաձայն երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ կապված մինսկյան համաձայնագրերի իրականացման զրոյական առաջընթացի հետ»,- ասել է նա։

Պատժամիջոցները երկարաձգվել են ևս կես տարով։