Արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Արարատ Միրզոյանի ազգականը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տվյալներով` Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ»։

Թերթին հայտնի է դարձել, որ նախնական քննարկումների համաձայն՝ արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը՝ «Իմ քայլը» դաշինքի 53-րդ համարը,  Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, միջազգային իրավունքի փորձագետ։

«Նա, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է»,–գրում է օրաթերթը: