Վթարի ենթարկված Սու-25 ռազմական ինքնաթիռի սև արկղը Հայաստանում է. ՔԿ

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր տարածվել, որ աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Վթարի ենթարկված Սու-25 ռազմական ինքնաթիռի սև արկղը Հայաստանում է։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից։

Չեն բացառվում եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը. Տոնոյան

«Սև արկղը գտնվում է նախաքննություն իրականացնող քննչական խմբի տրամադրության տակ: Նշանակվել է փորձաքննություն: Իրականացվում է նախաքննություն»,–մեզ հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր տարածվել, որ աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ։ Պատճառն ինքնաթիռի սև արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սև արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ և ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն։

Հիշեցնենք նաև, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Նրա հետ կապը կորել էր 10.20-ի սահմանում։ ՊՆ–ն հայտնում է, որ հենց այդ պահին է ինքնաթիռը կործանվել։