Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն անվտանգության հարցեր են քննարկել

Քննարկվել է նաև 2 հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը վերբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում չի գրել. Tert.am

«Նախագահ Բակո Սահակյանը այսօր`դեկտեմբերի 13-ին, Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 5–ին, Արցախում։