Եթե ժամանակի մեքենայով (ոչ թե երաժիշտ Մակարևիչի, այլ ֆանտաստ Ուելսի) նախորդ դարեր տեղափոխվենք, ապա դժվար չի երևակայել, որ Հայաստանի քննչական կոմիտեն կարող էր բրիտանացի գործընկերներից կոմպրոմատ պահանջել միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանի հետ կապված, որը Մերձավոր Արևելքում նավթահության հիմք էր դրել։
Առաջնային կապիտալի աղբյուրների ու հաշվապահական հաշվարկի անթերիության հարցում կարող էր կասկածելի թվալ նաև Ալեքսանդր Մանթաշովի, Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի մեկնարկայի կոմերցիոն գործունեությունը, էլ չենք խոսում Քըրք Քըրքորյանի մասին, որը ամերիկյան Լաս Վեգասի հյուրանոցների ու խաղատների գրեթե կեսի սեփականատերն էր։
Հիմա անջատում ենք ժամանակի մեքենան ու միացնում ուղեղները։ Բոլոր վերոհիշյալ պարոնայք մարդկության պատմության մեջ մնացել են ոչ թե հարկայինի հետ հակամարտություններով, այլ այն պատճառով, որ հետևում էին բիբլիական պատգամին. «Հարուստ է ոչ թե նա, ով ունի է, այն նա, ով տալիս է»։
Տվողներից մեկի մասին
Արամ Հակոբի Աբրահամյան` պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, խորհրդային ուռոլոգիայի հիմնադիր, Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (պատահական չեմ ամեն ինչ մեծատառով գրել)։
Թե ինչ ուներ պրոֆեսորը պրագմատիկ սպառողական իմաստով, մենք չգիտենք, թե ինչ էր տալիս` գիտեն բոլորը։ Այդ ամենը պահվում է երևանյան Կասկադում, Ռուսական արվեստի թանգարում։
Թանգարանը բացվել է 1984 թվականին `ՀՀՇ–ի իշխանության օրոք փակվելու սպառնալիք ունենալով (քանի որ արվեստը ռուսական է)։ 1995 թվականին այնտեղից գողացան Վրուբելի «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» գլուխգործոցը։ 22 տարի անց Ռուսաստանի հատուկ ծառայությունները գտան այն, վերականգնեցին Մոսկվայի Տրետյակովի պատկերասրահում ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցեց այն Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
Ինչ ցուցադրվում է թանգարանում հիմա, տպավորում է նույնիսկ այն մարդկանց, որոնք Կասկադ են գնում սուրճի կամ գրիլի համար։ Սերով, Կորովին, նույն Վրուբելը, Նեստերովը, Բենուան, Կուստոդիևը, Պետրով–Վոդկինը, Ֆալկը. ամենաբարձր մակարդակի գեղանկարիչների ավելի քան 350 կտավ։
Առաջինը, ինչը կարող է գրիլ ու սուրճ սիրողի մտքով անցնել. «Ինչքան գումար կարելի էր ստանալ այդ նկարներից։ Իսկ նա այս ամենը տվել է, այն էլ` անհատույց։ Ինչու՞»։
Արամ Աբրահամյանը պարզաբանել է` ինչու. «Ուզում եմ, որ այս ամենը հնարավորինս շատ մարդ տեսնի, հաղորդակից լինի այդ գեղեցկությանը։ Գիտեմ` ինչպես են Հայաստանում սիրում, հասկանում ու գնահատում ռուսական մեծ արվեստը»։
Այստեղ որոշ ժամանակով հեռանանք երևանյան Կասկադից ու թռչենք ամերիկյան Դետրոյթ. Ալեք Մանուկյան`այն օրերի միլիարդատեր մեծահարուստների առաջին տասնյակում հայտնված մարդ, ով գումար էր տվել Միչիգանի համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի շինարարության ու կահավորման համար։ Շատ գումար էր հարկավոր։ Մանուկյանը շատ տվեց, ու լավ ստացվեց։
Միլիարդատերն ուզում էր, որ բոլորը մարդիկ, որոնք սովորում կամ թեկուզ մտնում են հայկական ֆակուլտետ, զգան դրա հայրենիքի հոգևոր հզորությունը։
Դեռ նախորդ դարից
Միքայել Արամյանց. հիմնադրել էր Հայկական ազգագրական միություն, ֆինանսավորում էր ակադեմիկոս Մարրի պեղումներն Անիում, ինչով նպաստել է Հայաստանի պատմության պետական թանգարանի բացումը։
Պողոս Նուբարյան. ստեղծել է սփյուռքահայերի պաշտպանության բարեգործական միության։
Գալուստ Գյուլբենկյան. իրենից հետո թողել է Բարեգործական հիմնադրամի հայկական բաժին` տարեկան երեք միլիոն վեց հարյուր հազար դոլար պարունակությամբ։ Շատ ու շատերը կան։
Ներկայիս դարը
Մանվել Գրիգորյան. գեներալ–լեյտենանտ, որը կալանքի տակ է կոռուպցիայի մեջ մեղադրանքով։ Որոշ ժամանակ անց հայտնել է, որ ուզում է պետությանը տաս միլիոն դոլարի ունեցվածք նվիրել, այդ թվում` շինշիլաների բուծման տնտեսություն։
Ալեքսանդր Սարգսյանը (Սաշիկ), նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը. կալանքի տակ էր, չմեկնելու մասին ստորագրություն է տվել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ալեքսանդր Սարգսյանը պատրաստվում է երեսուն միլին դոլար վերադարձնել Հայաստանի բյուջե։
Արմեն Ավետիսյան. մաքսային ծառայության նախկին պետ։ Մեղադրվում է գումար լվանալու մեջ։ Պատրաստ է պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Նվերը մոտ 15–20 միլիոն դոլարի է։
Կարելի շարունակել ու շարունակել
...Արամ Հակոբի Աբրահամյան, Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան։ Մեկն ուռոլոգ է, մյուսը` տրավմոտոլոգ։ Նրանց մեծ բարերար են անվանում. «Նրանք ոչ միայն անհատույց կերպով ֆինանսապես օգնում են իրենց աշակերտներին, այև իրենց հիվանդներին. բուժում էին, դեղեր ու սնունդ էին գնում»,– Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ելույթից։
Նա ելույթ էր ունենում պրոֆեսորներ Արամ Աբրահամյանի ու Քրիստափոր Պետրոսյանի անվան թոշակի հիմնադրման առիթով։
Թոշակի ֆինանսավորումն իր վրա է վերցնում ուռոլոգ, ՄՊՀ կլինիկայի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, մոսկվացի Արամայիս Ալբերտի Կամալովը։
Այդ դեպքում երկու բառ ասեմ. Հայաստանը պետք է հարուստ մարդիկ ունենա, այլ ոչ թե հարուստները պետք է ունենան Հայաստան։ Երբ առաջինը սովորական դառնա, իսկ երկրորդն`անհնար, հեղափոխությունը կհաղթի։