Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողը կալանավորվել է

Կալանքի միջնորդությունը Շիրակի մարզի դատարանում քննվել է դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և hասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննվել է երեկ երեկոյան։

Թե ինչ մեղադրանք է առաջադրվել զինծառայողին, և որտեղ է նա անցկացնելու կալանքի ժամկետը, պատկան կառույցները չեն մանրամասնում։

Գյումրիում կնոջ սպանության համար ձերբակալված ռուս զինծառայողը ռազմակայանի տարածքում է

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկը ձերբակալվել է կին հավաքարարի սպանության գործով։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ։ Կինը մահացել էր մարմնական ծանր վնասվածքների պատճառով։

Sputnik Արմենիայի աղբյուրի հավաստմամբ` զինծառայողը ձերբակալվել էր ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքում քննչական գործողություններ էին իրականացվել ռազմակայանի տարածքում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ 57–ամյա կնոջ սպանության կասկածյալը ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկն է։ Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքեց այդ տեղեկությունը։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել էր, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։

Այժմ կասկածյալը մեկ այլ զինծառայող է։