ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի- Sputnik. Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ վնսվածքներ է ստացել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 20։59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1953 թ.-ին ծնված Գ. Հ.-ն ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: