Ջերմաստիճանի նվազում, տեղումներ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում դեկտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: