Հայաստանը Բաքվում կմասնակցի ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցության) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 14–ին Բաքվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նիստում Երևանը կներկայացնի արտգործնախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բաբլոյանին ՍԾՏՀ նիստին

Նշենք` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի 52–րդ նստաշրջանը կայացել է Երևանում այս տարվա նոյեմբերին։ Նիստին ներկա էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Այդ ժամանակ նախագահությունը Հայաստանից Ադրբեջանին անցավ։

Հիշեցնենք` 2009 թվականին ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 21–րդ հանդիպմանը, որը Բաքվում էր անցում, հայկական պատվիրակությունը նույնպես ներկա էր։ Այն գլխավորում էր արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ), հիմնադրվել է 25 տարի առաջ` 1992թ.–ին։ Կազմակերպությանն անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 12 պետություններ` Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան։