Ո՞վ կլինի ԱԺ փոխնախագահը, Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ. «Հրապարակ»

Թերթի տվյալներով` այս պահին ամենահարմար թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, որն անցած գումարման խորհրդարանում խմբակցության քարտուղարն էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։

Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի»։

Թերթի տվյալներով` այս պահին ամենահարմար թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, որն անցած գումարման խորհրդարանում խմբակցության քարտուղարն էր: