ՌԱԴԻՈ

Բաբայան. «ԱԺ վերանորոգումը կավարտեն տարեվերջին»

«Շենքի վերանորոգման աշխատանքները սկսվել էին շատ վաղուց, դրանք ընթացիկ աշխատանքներ են` սանհանգույցների վերանորոգում, որոշ հարկերում` հատակների վերանորոգում, գորգերի փոխարինում»։
Sputnik
Բաբայան. «ԱԺ վերանորոգումը կավարտեն տարեվերջին»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ շենքի վերանորոգումն այսպես մեկնաբանեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը` հավելելով, նախատեսվածի պես վերանորոգումը տարեվերջին կավարտեն։

«Ուղեգորգերի փոխարինումը նույնպես սկսվել է ամիսներ առաջ` հին ուղեգորգերը հավաքվել են, փոխարինվել նորերով: Այս պահին մնացել է միայն մի մասնաշենքի առաջին հարկի հատակների թարմացումն և ուղեգորգերի ամրացումը»,–ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է նոր պատգամավորների աշխատասենյակներին, որոնք մամուլում առկա տեղեկությունների համաձայն քիչ են ու կարող են չբավականացնել 132 պատգամավորներին, Արսեն Բաբայանն ասաց, որ նման խնդիր չկա ու հերքեց տարածված լուրերը, թե ԱԺ ղեկավարությունն այս օրերին արագ-արագ վերանորոգում է մեծ աշխատասենյակները` դրանք բաժանելով մի քանի սենյակի: