Արմավիր քաղաքում վրաերթի ենթարկված մարդը մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Արմավիր քաղաքում վրաերթի ենթարկված մարդը հիվանդանոցում մահացել է։

Վրաերթ Կոտայքում. 43-ամյա կինը մահացել է

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 22։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Մկրտչյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում իր վարած Mercedes մակնիշի 88 ՕM 883 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 74-ամյա Պարսամ Խաչատրյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։