Անկարայում ճեպընթացը դուրս է եկել ռելսերից, զոհեր և տասնյակ տուժածներ կան

Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Անկարա քաղաքում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, 4 զոհ կա, 43 տուժած։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վասիպ Շահինը։

​Անկարայից Կոնիա ուղևորվող ճեպընթացը բախվել է գնացքաքարշին, ինչի հետևանքով վագոններից երկուսը դուրս են եկել ռելսերից։ Փլվել է նաև վերգետյա անցումը։

Նշվում է, որ գնացքաքարշը չպետք է այդ ճանապարհի վրա լիներ։

Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։