Ինն ամիս անց. Քիմ Քարդաշյանը ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել

Վերջին անգամ ամուսիններն իրենց երեք երեխաների հետ լուսանկար էին հրապարակել ապրիլին՝ Սուրբ Զատկի կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, ինն ամիս շարունակ ընտանեկան ամբողջական կազմով լուսանկարներ չէին հրապարակել:

Վերջին անգամ ամուսիններն իրենց երեք երեխաների հետ լուսանկար էին հրապարակել ապրիլին՝ Սուրբ Զատկի կապակցությամբ:

Իսկ երեկ հրապարակված լուսանկարներն արվել է զույգի  որդու՝ Սենթի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ:

Քիմի հետևորդներն արագ արձագանքել են լուսանկարին։ Այն մի քանի ժամում 5000–ից ավելի հավանման է արժանացել։ Շատերը նաև գովաբանական մեկնաբանություններ են թողել։

Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ունեն երեք երեխա, որից ամենափոքրը ծնվել է փոխնակ մոր միջոցով: