ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ստրասբուրգում հրաձգության զոհերի թիվը 3–ի է հասել, ևս 12–ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է RT–ն։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11–ին, տեղի ժամանակով մոտավորապես երեկոյան ութին Կլեբեր հրապարակում, Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի մոտ։ Ինքնաձիգով զինված տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա։
Իրավապահ մարմինները շրջափակել են քաղաքի կենտրոնը։ Հանցագործին հաջողվել է թաքնվել, նրան փնտրում են մոտ 350 իրավապահներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ 29–ամյա տղամարդը հասարակության համար մեծ սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում է։
Հանցագործը նախկինում պատասխանատվության է ենթարկվել Ֆրանսիայում ու Գերմանիայում։
Ֆրանսիայի կառավարությունը ահաբեկչական վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարել։