Թուրքական բանակը Սիրիայի քրդերի դեմ գործողություններ կսկսի. Էրդողան

Թուրքիան առաջիկայում մտադիր է գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է գործողություններ սկսել Եփրատի արևելյանի ափերին տեղակայված Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ։ Այս մասին նա հայտնել է Անկարայում ելույթ ունենալիս։

Պանթուրքի՞զմ, թե՞ Ադրբեջան. որտեղ է հայ–թուրքական սահմանի բանալին

«Մենք վճռականորեն ուզում ենք Եփրատի արևելքում բնակչությանը խաղաղություն ու հանգստություն վերադարձնել, ինչպես արել ենք արդեն Սիրիայի մյուս շրջաններում։ Մենք երբեք ԱՄՆ–ի և նրանց զինվորականների դեմ տրամադրված չենք եղել, նրանք մեզ համար միշտ ռազմավարական գործընկեր են եղել։ Սիրիայի վերաբերյալ մեր տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն մեր հարաբերությունների զարգացմանը», – ասել է Էրդողանը։

Նախագահի խոսքով` թուրքական ԶՈՒ–ն առաջիկա օրերին մտադիր է գործողություններ սկսել հանրապետությունում։ Գործողությունների անցկացման հստակ ժամկետ դեռ չի նշվում։

Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ–ին ` Սիրիայի հյուսիս–արևելքը վերահսկող Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) զենք մատակարարելու համար։ Անկարան այս ուժին  Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Թուրքիայի նախագահը մայիսի սկզբին հայտնել էր, որ Սիրիայում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողություններից հետո կլինեն նորերը։