ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Հայաստանը ԵԱՏՄ նախագահության շրջանակում պետք է ճանապարհային քարտեզ մշակի»

Տնտեսագետ Մերի Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԵԱՏՄ նախագահության մասին։
Sputnik
Հովսեփյան. «Հայաստանը ԵԱՏՄ նախագահության շրջանակում պետք է ճանապարհային քարտեզ մշակի»

Հովսեփյանը կարծում է, որ ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի համար, բացի պատասխանատվությունից, ենթադրում է նաև հավելյալ հնարավորություններ, որոնք լավագույնս օգտագործելու դեպքում ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է ծառայել Հայաստանի շահերին:

Նրա խոսքով` Հայաստանը նախագահության շրջանակում պետք է մշակի ճանապարհային քարտեզ և հստակեցնի գործողությունների առաջնահերթությունները։

ԵԱՏՄ նախագահության փոխանցումն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով` ըստ ռուսական այբբենական կարգի։ Յուրաքանչյուր անդամ երկիրը մեկ օրացուցային տարվա ընթացքում նախագահում է միությունը։

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշվեց 2019թ-ին ԵԱՏՄ նախագահությունը փոխանցել Հայաստանին։