Կրկնակի քվեարկության փորձ. Քննչական կոմիտեում գործ է հարուցվել

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ քննություն է տարվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին

2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր  նույնականացման քարտով:

Այնուհետև՝ ժամը 16:17-ին, նույն բնակիչը կրկին գնացել է հիշյալ ընտրական տեղամաս և այս անգամ ներկայացնելով իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ցանկացել քվեարկել, սակայն տեխնիկական սարքավորման կողմից արձանագրվել է վերջինիս արդեն իսկ քվեարկած լինելու փաստը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: