ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սենսացիոն խոստովանություն է արել ԱՄՆ–ում հայտնի Busy Tonight հեռուստահաղորդման ժամանակ։
Ըստ Fox News–ի` Քարդաշյանն ասել է, որ քնում է առանց դեմքի շպարը մաքրելու։
«Նույնիսկ եթե չեմ պատրաստվում որևէ տեղ գնալ, փորձում եմ երկու օր շպարը պահպանել», – ասել է հեռուստաաստղը։
Նշենք` Քարդաշյանի հայտարարությունը բուռն քննարկումերի թեմա է դարձել։ Օգտատերերը նշել են, որ դա վատ սովորություն է, քանի շպարը չի թողնում` մաշկը շնչի ու խանգարում է բջիջների վերականգմանը։