Ճապոնիայում հայտնվել է սրճարան, որտեղ ռոբոտ մատուցողներին կառավարում են անդամալույծ մարդիկ

Ճապոնիայում բոլորովին վերջերս հայտնվել է անսովոր անձնակազմով սրճարան։ Նորարարական հաստատությունում այցելուներին սպասարկում են ռոբոտները` անդամալույծ մարդկանց կառավարմամբ։
Sputnik

Ճապոնական նոր սրճարանի անձնակազմը կազմված է 10 մարդուց, որոնք ունեն հաշմանդամության տարբեր աստիճաններ, ներառյալ ողնուղեղի վնասվածքներ և ամիոտրոֆիկ սկլերոզ։

Ճապոնական Ակասակա շրջանում գտնվող սրճարանը ստեղծվել է ռոբոտաշինությամբ զբաղվող Ory ընկերության հետ համագործակցությամբ ։

Հաստատության կազմակերպիչները ոգեշնչվել են «Time of Eve» ապագայի աշխարհի մասին անիմեից, որտեղ ամբողջ աշխատանքը կատարում են մեխանիկական սարքերը` մարդկանց կառավարմամբ։ Եթե փորձը հաջողվի, ապա հաստատությունը պաշտոնապես կգործարկեն 2020թ–ը։

Նման հայեցակարգ արդեն ներկայացվել է «Սուրոգատներ» ֆիլմում, որտեղ մարդիկ գրեթե դադարում են շփվել միմյանց հետ և այդ գործառույթը դրվում է նրանց փոխարինող ռոբոտների վրա։