Արտակարգ դեպք Հայաստանում. զինծառայողը կրակել է իր վրա

Երիտասարդն ինքնասպանության փորձ է արել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, մարզերից մեկում 26-ամյա Վարդան Շահնազարյանն ինքնասպանության փորձ է արել։ Այս մասին հայտնում է shamchyan.com–ը նշելով, որ նա ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։

Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վարորդը մահացել է

Տեղի բժշկական կենտրոնից զանգել են տարածքի ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ է հրազենային վիրավորում քաղաքացի է տեղափոխվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վարդան Շահնազարյանը նույն օրը, ժամը 16։40-ի սահմանում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։

Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։