Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը ՀՀ ՊՆ զինծառայող չէ. նախարարությունը հերքում է

26-ամյա Վարդան Շահնազարյանն ինքնասպանության փորձ էր արել։ Իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից նա կրակել է իր վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այն լուրը, որ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին ՀՀ ՊՆ զինծառայող է։

Արտակարգ դեպք Հայաստանում. զինծառայողը կրակել է իր վրա

«Մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե դեկտեմբերի 11-ին ինքնասպանության փորձ կատարած 26-ամյա Վարդան Շահնազարյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է, չի համապատասխանում իրականությանը: Վ. Շահնազարյանը ՀՀ ՊՆ զինծառայող չէ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ դեկտեմբերի 11-ին, մարզերից մեկում 26-ամյա Վարդան Շահնազարյանն ինքնասպանության փորձ է արել և որ նա ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։

Պարզվել էր, որ Վարդան Շահնազարյանը իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։