ՌԱԴԻՈ

Հակոբյան.«Ընտրությունների արդյունքները կանխորոշված էին, դա է պասիվության պատճառներից մեկը»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում նշում է այս ընտրություններին քաղաքացիների քիչ մասնակցության պատճառները։
Sputnik
Հակոբյան.«Ընտրությունների արդյունքները կանխորոշված էին, դա է պասիվության պատճառներից մեկը»

Նրա խոսքով` նախորդ ընտրություններում կիրառվում էր հատուկ մոտիվացիայի գործիքակազմ` ընտրակաշառքի մեխանիզմ, բավականին կոշտ վարչական ռեսուրսներ։

«Այս անգամ որևէ քաղաքական ուժ կամ դիտորդ չի արձանագրել, որ եղել են ընտրակաշառքի մասսայական դեպքեր։ Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում չկա 2 600 000 ընտրող։ Պարզ է, որ գրանցված են, ֆորմալ առումով բնակվում են այդ բնակարաններում, բայց զգալի մասն այս պահին Հայաստանում չէ»,–նկատում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` պասիվության պատճառներից մեկը նաև այն էր, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված էին և չի բացառվում, որ հենց հաղթող ուժի ընտրազանգվածը, վստահ լինելով, որ իր նախընտրած ուժն է հաղթելու, չմասնակցեց քվեարկությանը։