Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վարորդը մահացել է

Մարդատար ավտոմեքենան մխրճվել է առջևով ընթացող բեռնատարի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երեկ` դեկտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 18։30-ի սահմանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Հրազդանի տներից մեկի տանիքում կախված դիակ են հայտնաբերել

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Հակոբյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, մխրճվել է առջևով ընթացող, Գավառ քաղաքի բնակիչ, 40-ամյա Սիմոն Բլդեյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Opel-ի վարորդ Ա. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: