Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է վստահության ոգով. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոսել է Աստանայի և Երևանի համագործակցության հեռանկարների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական ու մարդասիրական համագործակցությունը զարգանում է փոխվստահության և հարգանքի ոգով։ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևն այս մասին ասել է արտասահմանյան պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Դիվանագետների թվում է եղել նաև Գագիկ Ղալաչյանը, որը վերջերս է ստանձնել Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է վստահության ոգով. Նազարբաև

 

Ղազախստանի նախագահը խոսել է նաև Աստանայի ու Երևանի` ԵԱՏՄ շրջանակում համագործակցության մասին։

«Վերջին տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալն ավելանում է։ Այսպես, 2017թ–ի տվյալներով` աճը կազմել է 68,4 տոկոս։ Միաժամանակ կարևոր է լիովին օգտագործել մեր երկրների առևտրատնտեսական ոլորտի ներուժը», – ասել է Նազարբաևը։

Վերջում Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է դիվանագետներին Ղազախստանում կարևոր և պատվավոր առաքելություն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանց գործունեությունը կնպաստի երկրների համագործակցության հետագա զարգացմանը։