Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն. լուսանկար

Ճանապարհային ոստիկանությունը որոշել է երթևեկության կազմակերպման փոփոխություններ անել խցանումներից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր)։

Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախը արգելված էր):

Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն. լուսանկար