Հայաստանում կանայք ավելի հաճախ են դիտում պոռնոկայքեր, քան տղամարդիկ

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նախընտրում են տարբեր կատեգորիաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում կանայք ավելի հաճախ են դիտում Pornhub կայքը, քան տղամարդիկ։ Այդ մասին վկայում է 2018թ.–ի վիճակագրությունը, որը հրապարակել է հենց կայքը։

Pornhub պոռնոկայքը հրապարակել է վիճակագրություն, որում ամփոփել է 2018թ–ի արդյունքներն ու ներկայացրել ամբողջ աշխարհի օգտատերերի պոռնոգրաֆիկ նախասիրությունները, այդ թվում նաև` Հայաստանի բնակիչների։

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

Կայքի տվյալները ցույց են տալիս, որ առավել տարածված բաժինը մնում է «lesbians»–ը։ Հայաստանում և Վրաստանում ևս այդ միտումը պահպանվում է։

Ինչ վերաբերվում է մյուս հարևաններին, ապա Իրանում, Ադրբեջանում և Թուրքիայում նախընտրում են դիտել «Anal», Ռուսաստանում` «Hentai» ։

Հետաքրքիր է, որ Հայաստանն այն երկրների ցուցակում է, որտեղ կայքի այցելուների 50 տոկոսից ավելին կանայք են։ Այդ ցուցանիշով երկիրն առաջատարն է տարածաշրջանում։

Ըստ հարցումների` ամենաշատ որոնված հայտնի մարդկանց շարքում է ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, նա այս անգամ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը։ Նա հայտարարել է, որ կապ է ունեցել Թրամփի հետ 2006-2007թթ.–ին (դատարանում նա պարտվել է)։