Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դիակ են հայտնաբերել

Ոստիկանները պարզել են, որ մահացած տղամարդն Աբովյան քաղաքի բնակիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ 35-ամյա Ռոման Ղարախանյանը։

Փաստի առթիվ քննիչը նյութերը նախապատրաստում։