Հրազդանի տներից մեկի տանիքում կախված դիակ են հայտնաբերել

Հայտնի է, որ մահացածը 31 տարեկան տղամարդ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Դեկտեմբերի 11-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Կ. Մ.-ի (ծնված 1987 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Այլ մանրամասներ հայտնի չեն։