Հայաստանի որոշ շրջաններում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երկրի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն, այնուհետև օդի ջերմաստիճանը կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության շրջանների զգալի մասում դեկտեմբերի 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ձյուն կտեղա Շիրակում , Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։

Դեկտեմբերի 12-ին քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։ Որոշ հատվածներում նաև մառախուղ կլինի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 7-9, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքության սահմանում։