Գոռ Մինասյանը 2018 թվականի Գյումրու լավագույն մարզիկ է ճանաչվել

Гор Минасян
Ինչպես միշտ այս տարի ևս մարզական ավանդույթներով հարուստ Գյումրին մարզական հաջողություններով աչքի ընկավ: Հայաստանի երկրորդ քաղաքն այս տարի էլ չեմպիոնների պակաս չունեցավ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները, մեկնաբաններն ու մարզական լրագրողները Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և  Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ ընտրեցին 2018թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկներին:

Гор Минасян на Чемпионате мира по тяжелой атлетике 2018 (10 ноября 2018). Ашхабад
Գոռ Մինասյանը երկրորդն է աշխարհի առաջնությունում

Ինչպես Sputnik Արմենիային  տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, լավագույն մարզիկների եռյակը գլխավորում է ծանրամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, երկրորդ տեղում Արթուր Ալեքսանյանն է (հունահռոմեական ըմբշամարտ), լավագույն եռյակը եզրափակում է Գրիգոր Մխիթարյանը (սամբո):

Ի դեպ՝ վերջիններս ընդգրկված են նաև հանրապետության լավագույն մարզիկների ցուցակում:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանը գլխավորում է պատանիների ու երիտասարդների շարքը: