Խերսոնի վերաքննիչ դատարանը Վիշինսկուն թողել է կալանքի տակ

Փաստաբանների միջնորդությունը չի բավարարվել։ Այժմ նա գտնվում է Խերսոնի քննչական մեկուսարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Խերսոնի վերաքննիչ դատարանը, քննելով  պաշտպանության բողոքը ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկու կալանքը երկարացնելու վերաբերյալ, թողել է նրան կալանքի տակ։ Այդ մասին երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հաղորդել է պաշտպանության կողմից ներկայացուցիչը։

«Միջնորդությունը չի բավարարվել», – ասել է փաստաբան Անդրեյ Դոմանսկին։

Նոյեմբերին Խերսոնի քաղաքային դատարանը երկարացրել էր Վիշինսկու կալանքը մինչև դեկտեմբերի 28–ը։ Այժմ նա գտնվում է Խերսոնի քննչական մեկուսարանում։