Խրտնած ձին ընդդեմ մետաղյա նժույգի. այս վթարը վարորդը երկար կհիշի

Համացանցում շատ տարօրինակ ՃՏՊ–ի տեսանյութ է հայտնվել: Դեպքը տեղի է ունեցել Չեչնիայի մայրաքաղաքում։
Sputnik

Կադրում երևում է, թե ինչպես է խրտնած ձին նետվում ճանապարհի երթևեկելի մաս և բախվում Toyota Camry–ին։

Հսկայական կենդանու հարվածի հետևանքով ճապոնական գեղեցկուհու արտաքին տեսքը փչանում է. կոտրված դիմապակի, վնասված թափք և այլն։ Իսկ ահա ձին դեպքի վայրից հեռանում է ինքնուրույն. թե ինչ վնասվածքներ էր ստացել նա այդ բախումից, հայտնի չէ։