ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինահայ գործարար Արթուր Մխիթարյանը դիմել է այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին` խնդրելով կանխել Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողություններին, որը խոչընդոտում է իր ընկերության գործունեությանը։
Մխիթարյանն Ուկրաինայում շինարարական բիզնես ունի, գլխավորում է Taryan Group–ը, որը բախվել է պաշտոնյաների կամայականություններին։
Սակայն նույնիսկ նման թույլտվություն ստանալուց հետո ՈւԱԾ–ը քրեական գործ է հարուցել` դրա բացակայության մասին ձևակերպումով։
Գործարարն իր պարտքն է համարում հրապարակավ հայտարարել ուժային կառույցների ներկայացուցիչների և պաշտոնյաների պաշտոնեական լիազորությունները գերազանցելու դեպքերի մասին։ Նրանց գործողություններն անուղղելի վնաս են հասցնում Ուկրաինայի գործարար միջավայրին։
«Պաշտոնյաները հատել են կարմիր գիծը և դուրս են մղում բիզնեսը Ուկրաինայից։ Այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, իմ ընկերության և շուկայում այլ շինարարական ընկերությունների հետ, դա ավելին է, քան կոռուպցիա, դա շանտաժ է», – ասում է ձեռնարկատերը։
Հայր և որդի Նվեր և Արթուր Մխիթարյանների ընկերությունը` Taryan Group–ը, զբաղվում է շինարարության ոլորտում նորարարական նախագծերի իրագործմամբ։ Որոշ տվյալներով` նրանց կարողությունը գնահատավում է 114 միլիոն դոլար։ Taryan Group–ի սեփականատերերը բազմիցս մտել են Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց թոփ 100–ի մեջ։