Սպանված սաուդցի լրագրող Հաշուկջին առաջ է անցել Թրամփից. «Տարվա մարդը»` Time–ի վարկածով

Саудовский журналист Джамаль Хашукджи. Архивное фото
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Time–ի վարկածով «2018թ–ի տարվա մարդ» վարկանիշում, նրան հետևում է ԱՄՆ–ի ընտրություններում «ռուսական միջամտության մասին» գործով հատուկ դատախազը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ճշմարտության համար տուժած լրագրողների խումբը, այդ թվում` սպանված սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջին, դարձել են «2018թ–ի տարվա մարդ»` Time ամսագրի վարկածով։

Мухаммад бин Салман Аль Сауд, наследный принц Саудовской Аравии
Washington Post–ի լրագրողին հրամայել էր սպանել ժառանգորդ արքայազնի խորհրդականը. ԶԼՄ

Հաշուկջիից բացի «Տարվա մարդ» կոչման են արժանացել երեք լրագրող և ամերիկյան Capital Gazette թերթը։

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ տեղն է զբաղեցրել «2018թ–ի տարվա մարդ» ցուցակում` Time–ի վարկածով, նրան հետևում է ԱՄՆ–ի ընտրություններում «ռուսական միջամտության մասին» գործով հատուկ դատախազը։

«Առաջին անգամ մենք տարվա մարդ ենք ընտրել նրան, ով արդեն ողջ չէ», – հայտարարել է Time–ի գլխավոր խմբագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Арман Ванескегян
Իրականում, սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանությունը ԱՄՆ-ի ծածուկ վարքագիծն է ջրի երես հանում

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է. ըստ այդմ՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: