ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Եկող՝ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պետական հեռուստատեսության տնօրեն Յացեկ Կուրսկին, հաղորդում է TVP- ն:
Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են ինչպես կազմակերպչական, այնպես էլ ստեղծագործական առումով և խոստացել, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կհիշվի երկար տարիներ:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ, 13-ամյա Ռոքսանա Վենգելը:
Իսկ Հայաստանը ներկայացնող Լևոն Գալստյանը՝ L.E.V.O.N. բեմական անունով և համանուն երգով, զբաղեցրերց 9-րդ հորիզոնականը:
Նշենո, որ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ին հաղթանակի համար մրցեցին ռեկորդային թվով` 20 երկրի ներկայացուցիչներ։