Համացանցում նոր տեսանյութ է տարածվում. Էնդի Սերքիսը նմանակում է Թերեզա Մեյին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին նմանակում է «Մատանիների տիրակալ» ֆիլմում Գոլլումին մարմնավորած հայազգի դերասան Էնդի Սերքիսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանացի դերասան, իրաքահայի որդի Էնդի Սերքիսը նմանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։

«Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլլումի դերով հայտնի Սերքիսը նմանակել է Մեյին` պատասխանելով նրա` Brexit–ի վերաբերյալ քվեարկությունը չեղյալ հայտարարելու որոշմանը։ Գոլլումի դերում Սերքիսը սեր է խոստովանում «Համիշխանության մատանուն» և նրան անվանում «սքանչելիս»։ Երգիծական տեսահոլովակում «Համիշխանության մատանու» փոխարեն խոսքը վերաբերում է Brexit–ի համաձայնագրին։

Դերասանը ներկայացրել է քաղաքական գործչի անձի երկատումը. մի կողմից Մեյն ուզում է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ–ից, մյուս կողմից հիշում է բնակչության համար բացասական հետևանքների մասին։

– Մենք ուզում են դա, մենք պետք է անենք դա։ Օքեյ, օքեյ, կհարցնենք մարդկանց` արդյոք նրանք ուզում են, իսկ հետո...

– Ոչ, մնալ ցանկացող հիմարներ, խորամանկներ... Նրանք քանդում են այն։

– Բայց ժողովուրդը մեր ընկերն է...

Օգտատերերին շատ է դուր եկել այս տեսահոլովակը։ Ոմանք Էնդիին նույնիսկ առաջարկել են մտնել խորհրդարան` ընդգծելով, որ տարբերությունը ոչ ոք չի նկատի։

Հիշեցնենք, որ Մեյը չեղարկել է ԵՄ–ից դուրս գալու մասին քվեարկությունը, քանի որ նրա ծրագիրը աջակցություն չի ստացել։ Այն պետք է տեղի ունենար երեքշաբթի` դեկտեմբերի 11-ին, բայց հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ կամ հունվարի սկիզբ։

Էնդի Սերքիսը նկարահանվում է կինոյում և հեռուստատեսությունում, նրա նախնիները Սերքիսյան են եղել։ Էնդիի ամենահայտնի դերերն են «Մատանիների տիրակալը» եռապատման Գոլլումի, «Կապիկների մոլորակը» Կեսարի, ինչպես նաև Կինգ Կոնգի դերերը (2005 թվական)։