Կտավների առեղծվածային անհետացումը. դատարանը կիսում է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ունեցվածքը

Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը կիսելու հարցով դատական նիստը փակ ռեժիմով է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Թանկարժեք կտավներ են անհետացել հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի գույքագրման մատյանից։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։

Դեկտեմբերի 11–ին Մոսկվայի Խամովիչենսկի դատարանում Պետրոսյանի ու Ստեպանենկոյի ունեցվածքի կիսելու գործով փակ նիստ է կայացել։

Հայտնի արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտնել է լրագրողներին, որ  գույքագրման թերթիկից մի քանի էջ է  անհետացել։ Դրանցում նշված էին ամենաարժեքավոր իրերը։

«Ստեպանենկոյի ներկայացուցչի ներկայացրած գույքագրման թերթիկում մի քանի էջ է պակասում, որտեղ մոտ 60 նկար էր նշված. դրանք առեղծվածային կերպով անհետացել են», – ասել է Ժորինը։

Փաստաբանը նշել է, որ գույքագրումը ձեռքով է արվել, այդ պատճառով օբյեկտների մի մասը չի հաջողվել նույնականացնել։ Նա ավելացրել է, որ թերթերի կորելը կարող է լինի միտումնավոր կամ պատահական։ Դա դեռ պետք է պարզել։

Պետրոսյանը փող է աշխատում սկանդալային ամուսնալուծության ֆոնին

Մասնավորապես` ցուցակում նշված են այնպիսի կտավներ, ինչպիսին են Հովհաննես Այվազովսկու «Ղրիմյան բնապատկերը», Աբրահամ Խալկի «Ծովային բնապատկերը», Մաքսիմիլիան Վոլոշինի «Ղրիմը»։

Ժորինն ավելացրել է՝ ամենակարևորը, որ այդ իրերը բնակարանից հանած չլինեն։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես բաժանել երկու մասի։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։