Հրդեհ Ստեփանավանի տներից մեկում. երեք զոհերից մեկն անչափահաս է

Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:

Ուժեղ հրդեհ Պենզայի բնակելի շենքերից մեկում. հայ տղամարդ է մահացել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի երկհարկանի փայտյա թիվ 3 շենքի բնակարաններից մեկում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ.-ի (ծնված 1982 թ.) և Ա. Բ.-ի (ծնված 1959 թ.) դիերը, իսկ Դ. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Գ. Գ.-ին (ծնված 2006 թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը (մոտ 10 քմ):