Անհամբեր սպասում ենք. ԵՄ–ի հայտարարությունը` Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության մամուլի ծառայությունը ողջունել է երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ԵՄ–ն ճանաչում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել երկրի ընտրված խորհրդարանի հետ։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի մամուլի ծառայությունը։

«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների». ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

«Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարգավաճ ապագային։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր էին Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման տեսանկյունից։ Հույս ունենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն համաձայնեցված ջանքերն` ուղղված երկրի հետագա ժողովրդավարացմանն ու արդիականացմանը», – գրված է հայտարարության մեջ։

ԵՄ դիվանագիտական ծառայությունը նշում է, որ Բրյուսելն «անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին»։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`  6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։