Հայաստանի ու Ադրբեջանի պատանիների թիմերը հայտնվել են նույն զամբյուղում

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ–ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները հայտնվել են նույն զամբյուղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի երիտասարդական հավաքականը 2021 թվականի առաջնության ընտրական փուլում Ադրբեջանի թիմի հետ նույն զամբյուղում է հայտնվել։ Այսինքն այս երկու հավաքականները նույն խմբում չեն խաղա:

«Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային տարածքի բոլոր ֆուտբոլիստների համար». Բայրամյան

Հայաստանից ու Ադրբեջանից բացի, Е զամբյուղում են հայտնվել Հյուսիսային Իռլանդիան, Ալբանիան, Մոլդովան, Լիտվան, Ղազախստանը, Լատվիան ու Կիպրոսը։

Վիճակահանության արդյունքում ինը խումբ է ձևավորվել ` ութը` վեց թիմից, մեկը` հինգ թիմից։ Ընտրական մրցաշարի խմբային փուլի շրջանակում մասնակիցները յուրաքանչյուր մրցակցի հետ երկու խաղ են անցկացնելու (տանը և դրսում)։

Ընտրական փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել ՈՒԵՖԱ–ի կենտրոնակայանում` շվեյցարական Նիոն քաղաքում։ Ռուսաստանի հավաքականը հայտնվել է 5–րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լատվիայի ու Էստոնիայի թիմերի հետ։

Իսկ ահա Հայաստանի երիտասարդական հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվել է առաջին խմբում, որտեղ մեր մրցակիցներն են լինելու Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հասակակիցները:

Հայտնի է նաև, որ Եվրո–2021–ի ընտրական փուլն անցկացվելու է 2019 թվականի մարտից 2020 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Եզրափակիչ փուլ կանցնեն խմբերի հաղթողները։ Երկրորդ տեղերում հայտնված լավագույն երկու թիմերի համար ևս մեկ ուղեգիր կխաղարկվի։ Մրցաշարի տերերը` Սլովենիան ու Հունգարիան, միանգամից կհայտնվեն եզրափակիչ փուլում։