ՌԱԴԻՈ

Դոյդոյան. «Կարող են Dasaran.am–ից պահանջել դադարեցնել անձնական տվյալների մշակումը»

Dasaran.am կայքը ինձ լուրջ մտահոգություն պատճառեց, որովհետև կայքի կողմից մշակվում են Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցական երեխաների անձնական տվյալները։
Sputnik

Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ընդ որում, հայտնի չէ այդ տվյալների հստակ ծավալը, այսինքն` կոնկրետ ինչ տվյալներ են հավաքվում և որքանով ընդարձակ կարող են լինել դրանք։

Մենք չգիտենք` որքանով է ապահով այդ համակարգը, համապատասխանում է արդյո՞ք միջազգային տեխնիկական չափանիշներին, և արդյոք երեխաների անձնական տվյալները չեն փոխանցվում 3–րդ անձանց, ավելին` չեն վաճառվում»,–նշում է Դոյդոյանը։

Նրա խոսքով` դիմել են «Անձնական տվյալների պահպանության գործակալությանը«, որովհետև նրանք լայն լիազորություններ ունեն յուրաքանչյուրի անձնական տվյալները պաշտպանելու համար։ Դոյդոյանը նշում է, որ նրանք առաջին հերթին կորող են վարույթ հարուցել և գործը քննել վարույթի շրջանակում։ Նրանք կարող են նաև կայքից պահանջել դադարեցնել անձնական տվյալների մշակումը։